00:00:00

Վայոց ձորում ոստիկաններն ու փրկարարներն Արփա գետում հայտնաբերել են 49-ամյա տղամարդու դին

23:07, 14 հուլիս 2023 Պատահարներ

Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության (վարչության պետ Տիգրան Կարապետյանի), ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Հրազդան Կոստանյանի) և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի, ջոկատի հրամանատար Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ երեկվանից Վայոց ձորի մարզի բնակիչը տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները, հետո նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի և քննիչ Լևոն Եսայանի մասնակցությամբ, գրեթե մի քանի կմ որոնողական աշխատանքներ են կատարել, այդ թվում՝ ծառախիտ հատվածներում և Արփա գետի մոտ 2 կմ-ոց երկարությամբ հատվածում:

Դեպքի վայր է ժամանել նաև Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը:

Քիչ առաջ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի անչափահասների գործերով տեսուչ Վաչիկ Ավագյանը, որ մինչև գոտկատեղը Արփա գետում որոնողական աշխատանքներն էր շարունակում, գետում հայտնաբերեց դին, իսկ մինչ այդ ոստիկաններն ու փրկարարները գետի ափին մոտ հայտնաբերել էին հագուստ: 
Կան կասկածներ, որ հագուստը մահացածինն է: 

Այս պահին մարզային քննչական վարչության պետ Վ. Հովհաննիսյանի և ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի գլխավորությամբ դեպքի վայրում զննություն է կատարվում և սպասում են մինչև Երևանից ժամանեն ՓԾ ջրասուզակները, որպեսզի դին դուրս բերվի: 

Տարածքը ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները սահմանազատել են ու քանի որ այն գրեթե մոտ է մայրուղուն, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը ոստիկաններին հաջողվում է: 

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Խ.-ն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր