Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19.00-ի սահմաններում բախվել են ՎԱԶ-2107 և Isuzu ավտոաշտարակ մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։