Այսօր՝ հուլիսի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում հրդեհ է բռնկվել:
Այրվել է գովազդային վահանակ և մալուխ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։