00:00:00

Կալանավորին բուժօգնություն չեն տրամադրել․ փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

10:48, 12 հուլիս 2023 Իրավական

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։

Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից  երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով, որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության պարագայում։ Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է կարանտինային խցում, որտեղ ինտերնետային կապ հնարավոր չէ ապահովել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բարձրացված խնդիրը քննարկել է իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։

Քննարկման արդյունքում, կարևորելով անձի առողջության պահպանման իրավունքը, ոչ աշխատանքային օրը, կազմակերպվել է կալանավորի տեղափոխումը այլ  խուց, որտեղ ապահովվել է ինտերնետի անխափան աշխատանք, և շնչառական սարքը հնարավոր է եղել գործարկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր