00:00:00

Դատախազությունը հարուցել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով

13:51, 11 հուլիս 2023 Իրավական

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քաղաքացիական դատավարության կարգով հարուցվել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով:

 

Վարչական դատավարության կարգով հարուցվել է 144 հայց՝ պետական և համայնքային շահերի խախտումներով վարչական մարմինների ակտերն առոչինչ կամ անվավեր ճանաչելու և դրանց հետևանքները վերացնելու պահանջով:

 

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ քննչական մարմիններին ներկայացվել է հանցանքի մասին 34 հաղորդում, որոնցով պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 10 մլրդ 44 մլն 521 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր