Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Ford Focus, Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
3 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: