Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասի 364 Ա տան մոտ ավտոմեքենա է այրվում: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով նախ կանխել են BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նուշիկ Վարդանյանն ու Մհեր Մանուկյանը: