Ժամը 04:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Պ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Հանրապետության և Երրորդ փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Газ3302 մակնիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։
Վթարի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: