00:00:00

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Hyundai Elantra-ում պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով էլ վարորդը բախվել է բետոնե եզրաքարին․ կա 3 վիրավոր

23:01, 07 հուլիս 2023 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գուղի վերջնամասում ավտոմեքենայի ինքնավթար է տեղի ունեցել և առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները փակել են գազաբալոնի փականը, դադարեցրել գազի արտահոսքը և հոսանքազրկել այն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արշակ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մինասյանը։

Մինչ տեղում ծառայություն էին կատարում պարեկները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվում «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ նշված վթարի հետևանքով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների Hyundai Elantra-ն, դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի մեջ պայթյուն է առաջացել՝ բռնկումով, ինչի պատճառով էլ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է բետոնե եզրաքարին։ Իսկ վարորդն ու 2 ուղևորներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ու վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր