Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Կատարվում է քննություն: