«Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է Երևանում մեծ ճոպանուղի կառուցել, որը Երևանի տարբեր թաղամասեր կկապի իրար, ինչպես նաև կբեռնաթափի երթևեկությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Ապրելու երկրի» համահիմնադիր, կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Ճոպանուղու փորձառություն Հայաստանում արդեն իսկ ունենք, «Տաթևերը ճոպանուղին» նույնպես կառուցվել է Ռուբեն Վարդանյանի ակտիվ մասնակցությամբ։ Ճոպանուղին ժամանակակից քաղաքներում տրանսպորտային լուծում է», - նշեց նա։
Ըստ Թանդիլյանի, ճոպանուղին հնարավոր է կառուցել բավական կարճ ժամանակահատվածում, Երևանի պարագայում այն իրականություն կդառնա 3.5 տարվա ընթացքում։ Մանրամասները՝ տեսանյութում։