00:00:00

«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնել են փրկարարները

19:51, 02 հուլիս 2023 Պատահարներ

Հուլիսի 2-ին, ժամը 14։35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ․ Պ․-ին (ծնված 1978 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները ճանապարհին նկատել են Հ․ Գ․-ին (ծնված 1970 թ․) և Հ․ Մ․-ին (ծնված 1964 թ․)՝ ոտքի վնասվածքով, փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են (մոտ 3 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր