00:00:00

Ճամբարակում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է 2-ամյա երեխայի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

14:39, 02 հուլիս 2023 Պատահարներ

Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 21:10-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գանգի հիմնի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ,  ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է բերվել Չարենցի փողոցից և նա 2-ամյա Դիաննա Ա.-ն է: Տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա երեխային տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:Ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, որը հայտնել են նաև ծնողները, ենթադրաբար տան ննջարանում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է երեխայի գլխին: 

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր