Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում՝ «Արծվի թևերի» հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Հովհաննես Կարապետյանի վարած Howo մակնիշի ու 32-ամյա Գոռ Բաղդասարյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում: