Ժամը 20:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վիրաբ Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Ե.-ին: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Սիսիանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես տնօրեն: