00:00:00

Ավտովթար Երևանում. բախվել են Suzuki-ն ու Kamaz-ը. կան վիրավորներ

20:40, 29 հունիս 2023 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Արտաշատի խճուղի 103/2 հասցեի դիմաց բախվել են 65-ամյա Ռուբեն Ա.-ի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Դավիթ Ս.-ի վարած Kamaz մակնիշի բեռնատարը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշիների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:


Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և  ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մխոյանն ու կրտսեր պարեկ Ավետիս Աբրահամյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:


Վթարի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր