Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցի թիվ 15/1 հասցեում գտնվող էլեկտրաենթակայանում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր, գրում է SHAMSHYAN.com-ը։
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ա․-ն, ով ձեռքերի և դեմքի հատվածում այրվածքներ է ստացել։
Շամշյանի տեղեկություններով Ռազմիկ Ա․-ն աշխատում է «Սելենա սերվիս» ՓԲԸ-ում, և էլեկտրակայանն էլ հաշվառված է նշված սերվիսի հաշվեկշռում։ Դեպքի պատճառը եղել է էլեկտրալարերի կարճ միացումը՝ առանց հրդեհի բռնկման։