00:00:00

Վայք քաղաքում ավտոմեքենա լվանալու ժամանակ 14-ամյա պատանին անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է

22:16, 21 հունիս 2023 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Վայք քաղաքի Սիամանթոյի փողոցում, իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր