00:00:00

ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու գյուղմթերքի իրացման հարցերը

21:25, 21 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Այսօր Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի և պետական լիազոր մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղացիական համայնքների բնակիչների կողմից արտադրվող գյուղմթերքի համակարգված ու կենտրոնացված մթերման ու դրանք քաղաքացիներին իրացնելու հետ կապված հարցերը, հաղորդում է Արցախի պետնախարարը․

«Գործընթացի կազմակերպմանն ու պլանավորմանն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո ընդամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում մեր գյուղերում արտադրված միրգն ու բանջարեղենը կենտրոնացված կարգով գնվելու և իրացվելու է շրջկենտրոններում ու Ստեփանակերտ քաղաքում:

Գործընթացի մանրամասների մասին գյուղացիական համայնքների բնակիչները կարող են տեղեկություն ստանալ համայնքների ղեկավարներից»,- նշել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր