Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում՝ կիսակողաշրջված բախվել ծառին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Վայքի» բժշկական կենտրոն:
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: