Ադրբեջանում ավարտվել է ՀՀ սուվերեն տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների դեմ հարուցված քրգործի նախաքննությունը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայողների՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ծանր հանցագործությունների դատարան։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր, այնուհետև հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողներն ապօրինի առևանգվել էին։