00:00:00

Երևանում նոր կառուցվող շենքի տարածքից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ Shamshyan.com

17:33, 21 հունիս 2023 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոց 66/5 հասցեում կառուցվող էլիտար շենքի տարածքից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարձրությունից վայր է ընկել։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր