00:00:00

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը

23:27, 20 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստից հետո այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Շուշիում ընթացող մարտերի վերաբերյալ Գլխավոր շտաբի պետն իրեն հակասական տեղեկություններ է հաղորդել: 

«Այդ օրերին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ես ինքս խոսել եմ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ: Ինֆորմացիաները շատ հակասական էին Շուշիից եկող, գնացող: Հիշո՞ւմ եք՝ պարոն Վանեցյանն ամսի 8-ին զենքերը Վարդենիսում հանձնել է զինվորական ոստիկանությանը, և գնացել են, դեռ ամսի 9-ը չկար, դեռ մարտեր էին գնում:

Խնդիրներ կան բազմաթիվ և այդ խնդիրների պարզաբանման հետ կապված, երբ ասում են՝ բա ինչու երեք անգամ երկարացրիք ժամկետը. ծավալը շատ մեծ է: Էլ չեմ ասում՝ Քննչական կոմիտեի նյութերի մի ամբողջ փաթեթ պետք է գա այստեղ, որը նաև շատ հարցեր է առաջացնելու, և էլի շատ պաշտոնյաներ պետք է գան: Պարոն Փաշինյանից հետո էլի շատ կարևոր պաշտոնյաներ պետք է գան: Կարող եմ ասել՝ Արցախի Հանրապետության նախագահին մենք պատրաստվում ենք հրավիրել, ՊԲ հրամանատարի հրավերը պարզապես տեղերը փոխեցինք, որովհետև ես կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գա մի քիչ ավելի ուշ»,- ասել է Քոչարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր