00:00:00

Կրկնակի շրջափակված Հին Շենի բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությունից

17:29, 20 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Շուշիի շրջանի կրկնակի  շրջափակման մեջ հայտնված Հին Շեն համայնքում նույնիսկ ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են  բուժհաստատություններ տեղափոխվելու և համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

««Մինչև երկկողմանի շրջափակումը, պետնախարարի հետ համաձայնեցնելով, պետք է ծանր հիվանդություն ունեցող անձանց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխեինք համապատասխան բուժհաստատություններ, ինչը, սակայն, վերջին դեպքերի պատճառով  անհնար է դարձել»,- մանրամասնել է համայնքապետը:

Նրա խոսքով՝  այժմ գյուղում առկա է առաջին անհրաժեշտության դեղորայք որոշակի չափաքանակով, որը կարողացել էին ձեռք բերել  մինչև կրկնակի  շրջափակումը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր