Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։
Դեպքի փաստով՝ Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։