Մի խումբ փաստաբաններ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ժապավենով փաթեթավորված հեռուստացույց նվիրեցին, որպեսզի նա դիտի ու ծանոթանա, օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժնում փաստաբան էր բռնության ենթարկվել, սակայն Աննա Վարդապետյանն ասել էր, թե տեղյակ չէ այդ դեպքի մասին:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ այս հեռուստացույցը բացի Հ1-ից այլ ալիքներ էլ է բռնում, որոնք ևս կարող է դիտել Վարդապետյանը։