Լատվիայի դեմ խաղը նույնպես բարդ կլինի, ինչպես Ուելսի դեմ, շատ լավ թիմ ունի։ Այս մասին Լատվիայի հետ վաղվա խաղից առաջ ասաց Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ Լեոն-Ռանոսը։
«Պատրաստվել ենք խաղին։ Եվ կարծում եմ, որ լավ խաղ կլինի»,- նշեց հարձակվողը։
Ինչ վերաբերում է հավաքականում հարմարվելուն, ապա ֆուտբոլիստն ասաց, որ խաղացողները, մարզիչն իրեն շատ լավ օգնել են՝ հաշվի առնելով, որ հայերեն չի խոսում։
Նա նաև ասաց, որ հավաքականում ամեն խաղացողի հետ լավ համագործակցություն ունի․ «Գուցե Էդուարդ Սպերցյանի և որոշ խաղացողների հետ․․․ ինձ ավելի լավ են հասկանում։ Բայց կարծում եմ՝ հաջորդ խաղերում, հաջորդ մարզումներին մենք միմյանց ավելի լավ կհասկանանք»։