Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։
Ժամը 11։30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 80 մետր քարափից գահավիժել է և հայտնվել անանցանելի վայրում։
2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վիրավորին մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 3 կմ ոտքով՝ օպերատիվորեն ժամանած Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։