00:00:00

Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի․ Էրդողանի այցը ու հնչող հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա․ ադրբեջանագետ

19:14, 17 հունիս 2023 Բլոգ

Երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը հետաձգում է վաշինգտոնյան հանդիպումը իբրև «տեխնիկական» պատճառներով, իմ կանխատեսումներում նշել էի, որ դա ազդանշան է՝ Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի: Էրդողանի այցը ու հնչող հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին դա: Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը․

«ՀՀ ՊՆ–ն իր վերջին հայտարարություններում արձանագրում է, որ Ադրբեջանի նոր սադրանքի է գնում:

Այս համատեքստում մի կարևոր հարցի պատասխան պետք է գտնել՝ ինչպե՞ս է պատահում, որ երբ հակառակորդը նոր սադրանքի նախապատրաստություն է տեսնում, ՀՀ ղեկավարությունը նորմալ ուղերձներ հղելու ու հանրային դիմադրությունը բարձրացնելու փոխարեն տեղեկատվական տիրույթը լցնում է կեղծ դիսկուրսներով, թե իբրև մեր խնդիրների պատճառը Մասիս սարի հանդեպ վերաբերմունքն է...»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր