00:00:00

Ստեփանակերտում թոշակառուներին սննդամթերքի և հիգիենայի պարագաների տրամադրումը հետաձգվել է

20:56, 17 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է:

Այն տրամադրվելու էր Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց:

Սննդամթերքի և հիգիենայի պարագաների տրամադրումը հետաձգվել է տեխնիկական պատճառներից ելնելով:

Նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ:

Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր