00:00:00

Երևանում բարձրահարկ շենքի բակի զրուցարանում տղամարդու դի է հայտնաբերվել

10:56, 15 հունիս 2023 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու  հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր