Այսօր՝ հունիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 05։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վարազդատ Թ․-ն իր վարած «Chrysler» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/4 հասցեի դիմած վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցուհի, Շիրակի մարզի բնակիչ 81-ամյա Քնարիկ Մ․-ին։
Նա տեղում մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։