00:00:00

«Վարդա մյուզիք հոլ»-ում ծեծկռտուքի մասնակիցների մեջ են եղել «Ճըվճըվ Արոյի» որդիները. կան վիրավորներ

10:32, 13 հունիս 2023 Պատահարներ

Հունիսի 10-ին, հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում. այդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Վարդա մյուզիք հոլում» վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն օրը, ժամը 03:45-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները  պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Վարդա մյուզիք հոլ»-ից և նա 32-ամյա Թորգոմ Դարչինյանն է:

Կարճ ժամանակ անց, այս անգամ «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով «գուվ, ճակատի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:  Ոստիկանները պարզում են, որ վիրավորը նույնպես նշված վայրից է տեղափոխվել հիվանդանոց և նա Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Ղևոնդյանն է:

Ոստիկանության  ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը, ժամը 02:00-ի սահմաններում, «Վարդա մյուզիք հոլում» Ա. Ղևոնդյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Էդուարդ Մելիքյանը, 37-ամյա Տիգրան Սողոմոնյանը, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Թորգոմ Դարչինյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Վարդանյանը, «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում հաշվառված Սերժ Վարդանյանը (վերջիններ հարազատ եղբայրներ են և հանրության ավելի շատ հայտնի քրեական պատմություններով հայտնի «Ճըվճըվ Արոյի» որդիներն են), բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև սեղանի վրա գտնվող առարկաներով փոխադարձ հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նույն օրը ոստիկանները ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Ա. Ղևոնդյանին, Տ. Սողոմոնյանին և Է. Մելիքյանին: Խուզարկությամբ Տ. Սողոմոնյանի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ «Ճըվճըվ Արոյի» որդիներից մեկը դատարանի որոշմամբ եղել է տնային կալանքում, զարմանալի է, որ նրա վրա եղել է հատուկ սարք, սակայն նա խախտել է օրենքը: Սարքը գործելու դեպքում Պրոբացիոն ծառայությունում  պետք է տեղեկացված լինեին:

Վիճաբանության մասնակիցների մեջ է եղել նաև պետական պաշտոնյա, ով երբ տեսել է որ մթնոլորտը շիկանում է, ներկայացել է, որ իբրև թե ինքն աշխատում է ԱԱԾ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր