00:00:00

Ինչ է հայտնել Վանեցյանը թիմակիցներին՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ

18:10, 12 հունիս 2023 Քաղաքականություն

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով «Հայրենիք» կուսակցությունն այսօր խորհրդի նիստ է անցկացրել։ Մենք տեղեկացանք, որ կուսակցության անդամները Արթուր Վանեցյանի նախագահությամբ քննարկել են ներքին ու արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել  աշնանը կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ կուսակցությունը վերջնական որոշում չունի։ Վանեցյանն առաջարկել է այս հարցին վերադառնալ հաջորդ ամսվա սկիզբ։

Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ «Հայրենիք» կուսակցության որոշ անդամներ դեմ են ընտրություններին մասնակցելուն, կարծում են, որ հաղթելու շանսերը մեծ չեն։ Ոմանք էլ կարծիք են հայտնել, որ եթե պետք է մասնակցել, ապա ընդդիմությունը պետք է միասնական լինի, որ իշխանության թեկնածուն 50 տոկոսի շեմը հաղթահարելու շանսեր չունենա։

Արթուր Վանեցյանը լսել է բոլոր կարծիքները և առաջարկել է այս թեմայով խոսակցությանը վերադառնալ հաջորդ ամսվա սկիզբ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր