Խորվաթիայի Օսյեկ քաղաքում անցկացվող World Challenge Cup սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները երեք ոսկե մեդալ են նվաճել։
Աշխարհի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկ վարժությունում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Ավետիսյանը, հավասարը չուներ օղակներ վարժությունում և նա ևս նվաճեց ոսկե մեդալ։
Հունիսի 10-ին նժույգ թափեր վաժությունում Գագիկ Խաչիկյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Արթուր Դավթյանը՝ արծաթե։