Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, - այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկանում ենք ՌԴ գերատեսչության հաղորդագրությունից․
«Հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդությունը բացարձակապես քաղաքականացված բնույթ ունի։ Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,- նշել է նա։