00:00:00

Ուսումնասիրվել են 44-օրյա պատերազմից հետո բազմաբնակարան շենքերը․ պատկերը մտահոգիչ է․ ԱՀ պետնախարար

23:13, 08 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Հաշվի առնելով պարբերաբար հնչող դժգոհությունները և մտահոգությունները, իմ կողմից ձևավորվել էր պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով, որի կողմից պետք է ուսումնասիրվեր և պարզվեր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո տեղահանված քաղաքացիներին, զոհված զինծառայողների ընտանիքներին բազմաբնակարան շենքերում տրամադրված բնակարաններում նրանց կողմից փաստացի բնակվելու հանգամանքը, ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Հանձնաժողովի անդամները այցելել են Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ բազմաբնակարան շենքերի ընդհանուր 327 բնակարան, որի արդյունքում պարզվել է, որ կան փակ ու չբնակեցված բնակարաններ, մի շարք դեպքերում բնակվում է ոչ շահառուն, կան վաձակալության տրված բնակարաններ, ի հայտ են բերվել նաև այլ խնդիրներ: Վերոհիշյալ արդյունքներն արձանագրվել են միևնույն բնակարանի բազմակի այցելությունից հետո:

Հանձնաժողովի կողմից հավաքագրված տեղեկությունների օբյեկտիվությունն ու լիարժեքությունը վերստուգելու համար այս պահին տվյալների փոխանակում է կատարվում նաև իրավապահ մարմինների հետ:

Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք են այն հարցում, որ պատկերը վերահաստատվելու դեպքում անհրաժեշտ է լինելու կատարել արդեն իսկ կայացված որոշումների վերանայումներ:

Հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում և այլ բնակավայրերում ուսումնասիրությունները շարունակվում են»,- գրել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր