Այսօր տեղի է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի տնօրենի կողմից ներկայացված՝ համեմատաբար մեծ չափով պարտավորություն ունեցող՝ ավելի քան 30 ֆիզիկական ու իրավաբանական անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու հետ կապված հարցերը, հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․
Յուրաքանչյուր դեպք անհատական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելու արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է սկսել դատական գործընթաց:
Դատարան ներկայացման ենթակա հայցապահանջի առարկան գերազանցում է 30.0 միլիարդ դրամը, որն ապահովված են նաև անշարժ ու շարժական գույքի գրավով:
Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, որի մասին պարբերաբար տեղեկություն է տրամադրվելու հանրությանը: