00:00:00

Ադրբեջանը նախատեսում է մինչև 2026-ի վերջ ավելի քան 34 000 ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում

14:23, 07 հունիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանը «Մեծ վերադարձ» առաջին պետական ծրագրի համաձայն՝  նախատեսում է մինչև 2026 թվականի վերջ ավելի քան 34 հազար ընտանիք վերաբնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին լրագրողներին ասել է Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը:

«Մեր ժողովրդի վերադարձը «հայրենի հողեր», կյանքի և աշխատանքի պայմանների ապահովումը նախագահ Իլհամ Ալիևի կողմից մեր առջև դրված հիմնական խնդիրն է, և դրա վրա աշխատանքը շարունակվում է»,- ասել է Էմին Հուսեյնովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր