Այսօր` հունիսի 6֊ին, ժամը առավոտյան 10։30֊ից մինչև 15։00 սահմաններում, անհայտ անձինք մտել են NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի բնակարան` օգտվելով տանտիրուհու բացակայությունից։
Այդ մասին Արիանա Հովսեփյանը հայտնեց մեզ հետ զրույցում։ Նա նշեց, որ վերը նշած ժամանակահատվածում բացակայել է տնից, և ենթադրաբար, անհայտ անձիք կամ անձը այդ ընթացքում է մտել բնակարան։
Առայժմ պարզ չէ, թե ինչ են տարել անկոչ հյուրերը, քանի որ որևէ իր, ըստ Արիանա Հովսեփյանի, չի կորել (թեև դեռ պարզ չէ, թե ինչ կարող է բացահայտվել)։
Փոխարենն ամբողջ ննջասենյակը խառնված է և այնպիսի տպավորություն է, որ տուն մտած մարդիկ ինչ֊որ բան փնտրելիս են եղել։
Անհայտ անձը կամ անձինք նաև բաց են թողել տան դուռը։
Արիանա Հովսեփյանը դիմել է ոստիկանություն։
Մանրամասները` newspress.am -ում