00:00:00

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի

20:59, 06 հունիս 2023 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ մահացած երեխա կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում Դեբեդ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում նույն գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկետրասյան միջից դուրս եկած հոսանքալարին, որի հետևանքով երեխան էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Դեբեդ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր