Հունիսի 6-ին, ժամը 10։33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1986 թ․) և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1970 թ.)․ ավտոմեքենաներից վառելիքի արտահոսք չի եղել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Լ․ Դ․-ն (ծնված 1980 թ․), Է․ Մ․-ն (ծնված 1986 թ․), Ի․ Ի․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ Ի․ Ի․-ն (ծնված 2017 թ․)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: