Այսօր՝ հունիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ բախվել են Mercedes, Hyundai, Mazda և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 8-րդ բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վթարված ավտոմեքենաներից Hyundai Elantra-ն ու Mazda-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։