00:00:00

31-ամյա տղամարդը Լոռու մարզում գնացքի մասնակցությամբ դարձել է դժբախտ պատահարի զոհ

12:59, 04 հունիս 2023 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 3-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող բեռնատար գնացքի մասնակցությամբ հերթական մահվան ելքով դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թումանյանի վարչական տարածքում գնացքը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, ով տեղում մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թիվ 3411 Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավար 61-ամյա  Զավեն Վ․-ն ժամը 22։25-ի սահմաններում երկաթգծի 2609 կմ-ի պիկետ 8՝ Սանահին-Ալավերդի հատվածում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում նկատել է երկաթգծով անցնող քաղաքացու, միացրել է ազդանշանի շչակը, սակայն վերջինս չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով տեղում մահացել է։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի բնակիչ 31-ամյա Ժորա Պ-ն է։

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր