00:00:00

Խոշոր հրդեհ Գավառում. կրակը ոչնչացրել է բնակչի 500 հակ անասնակերը. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

21:35, 03 հունիս 2023 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկի բակում անասկաներ է կուտակված, որն այրվում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

 
 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Տեղում նույն դասակի պարեկներ Արայիկ Գալստյանն ու Արթուր Հակոբյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները աշխատեն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 30 տան բակում՝ Արման Տուդոյանին պատկանող մոտ 500 հակ կուտակված անասնակերում:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր