Ուկրաինան չի ծրագրում ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի ներքաշել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեջ։ Ուստի, մինչ պատերազմը շարունակվում է, դաշինքին լիարժեք անդամակցություն չի լինի։ Այս մասին հունիսի 2-ին Կիևում Էստոնիայի նախագահ Ալան Կարիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։
«Մենք ադեկվատ մարդիկ ենք, հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի երկրի չենք ներքաշելու պատերազմի մեջ: Հետևաբար, մենք հասկանում ենք, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք լինի, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է: Ոչ այն պատճառով, որ չենք ուզում, որովհետև դա անհնար է»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանքներ չի փնտրում, այլ անվտանգության երաշխիքներ է պահանջում՝ մինչ ներկայիս պատերազմի ավարտը։