Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից մեկում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում շշով հարվածում է պատերին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամը 08.40-ին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և հիշյալ վայրից բաժին է տեղափոխել 3 երիտասարդի: Պարզվել է, որ նրանք փաբում ալկոհոլի ազդեցության տակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ նրանցից մեկը կոտրել է փաբում եղած դատարկ շշերը:
Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: