00:00:00

Քիշնևում կայացած հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը․ ԵԽ նախագահ

21:52, 01 հունիս 2023 Աշխարհ

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը: Հայտարարությունը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջում։

«Մենք քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ Բրյուսելում մայիսին քննարկված բոլոր թեմաներին՝ հաղորդակցությանը, անվտանգությանը և իրավունքներին, սահմանների դելիմիտացիային, խաղաղության պայմանագրին։

Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում: Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։

Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական հանրության հաջորդ հանդիպման շրջանակում, որը տեղի կունենա Իսպանիայում: Դա նշանակում է, որ ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, աջակցենք, ավելի մեծ առաջընթաց արձանագրենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Միշելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր