00:00:00

Վլադիմիր Պուտինն արթնացրեց ՆԱՏՕ-ին՝ ներխուժելով Ուկրաինա․ Էմանուել Մակրոն

23:50, 31 մայիս 2023 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը Սլովակիայի մայրաքաղաքում անվտանգության կոնֆերանսի ժամանակ ասել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինն արթնացրեց ՆԱՏՕ-ին՝ անցյալ տարի ներխուժելով Ուկրաինա: Այս մասին գրել է France24-ը։

 

Մակրոնը նաև կոչ է արել Արևմուտքին առաջարկել Ուկրաինային անվտանգության «շոշափելի և վստահելի» երաշխիքներ, քանի որ «երկիրը պայքարում է ռուսական ներխուժման դեմ»:

«Ես կոշտ խոսք ասացի ՆԱՏՕ-ի հասցեին 2019-ի դեկտեմբերին», - ասել է Մակրոնը GLOBSEC Բրատիսլավայի գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակ՝ հիշելով, թե ինչպես էր այդ ժամանակ արևմտյան պաշտպանական դաշինքին անվանել «ուղեղով մահացած»:

«Կարող եմ ասել, որ այսօր Վլադիմիր Պուտինը նրան արթնացրեց ամենաուժեղ էլեկտրաշոկով», - ավելացրել է նա:

Ընդգծելով, թե Ուկրաինան «այսօր պաշտպանում է Եվրոպան»՝ Մակրոնն ասել է, որ Արևմուտքի շահերից է բխում, որ Կիևը անվտանգության երաշխիքներ ստանա ՆԱՏՕ-ից։

«Դա է պատճառը, որ ես կողմ եմ, և սա կլինի հավաքական բանակցությունների թեմա հաջորդ շաբաթների ընթացքում [...] առաջարկել Ուկրաինային անվտանգության շոշափելի և վստահելի երաշխիքներ», - հավելել է նա:

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի տարբեր անդամներ առայժմ կարող են այդ երաշխիքները տրամադրել, քանի որ Ուկրաինան սպասում է դաշինքին միանալուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր