Թուրքիայի հետախուզության ղեկավար (MİT) Հաքան Ֆիդանը գուցե ստանձնի երկրի փոխնախագահի պաշտոնը։ Այս մասին գրել է Hürriyet պարբերականը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 3-ին խորհրդարանում երդում կտա, որից հետո կհրապարակի կառավարության կազմը։
Ըստ թերթի՝ նախարարների կաբինետի կազմը գրեթե ամբողջությամբ կփոխվի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը գուցե պահպանեն իրենց պաշտոնները։ Թուրքիայի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը գուցե նշանակվի նախարարի կամ անվտանգության հարցերով փոխնախագահի պաշտոնում։